среда, 14 октября 2015 г.

Իրավագիտակից քաղաքացիների ակումբ

‹‹Ֆեմիդա››
‹‹Արդարադատության խորհուրդ››


1.Արդարադատության խորհուրդը (այսուհետ խորհուրդ) արդարադատություն է իրականացնում ‹‹Մխիթար Սեբաստացի››  կրթահամալիրում (այսուհետ կրթահամալիր):
2.Արդարադատության խորհուրդը կոլեգիալ մարմին է, կազմված է խորհրդի գործունեությունը համակարգողից` (այսուհետ համակարգող) և խորհրդի անդամներից:
3.Խորհրդի գործունեությունը համակարգում է կրթահամալիրի տնօրենի կողմից նշանակված անձը, որն ունի խորհրդակցական ձայնի իրավունք:
4.Համակարգողը նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում,  կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նոր կազմը:
5.Խորհրդի կազմը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում խորհրդի կառուցվածքը համակարգողի առաջարկությամբ հաստատում է ավագ դպրոց-վարժարանի ղեկավարը:
6.Խորհուրդը  բաղկացած է 11  հոգուց:
7.Գործող կազմը իր աշխատանքները իրականացնում  է 1 կիսամյակի ընթացքում:
8.Խորհրդի կազմը ամեն կիսամյակ ենթակա է կրթահամալիրի տնօրենի հաստատմանը:
9.Արդարադատության խորհուրդը՝
ա) Գործում է Սահմանադրության, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և կրթահամալիրի տնօրենի ընդունած նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով կայացնում նիստեր, ընդունում որոշումներ և սահմանված կարգով ներկայացնում կրթահամալիրի տնօրենին՝ քննարկելու և հաստատելու համար:
բ) Ուսումնասիրում է կրթահամալիրի իրավական դաշտը և փոփոխության անհրաժեշտության դեպքում առաջարկություններով ներկայանում կրթահամալիրի տնօրենին:
գ) Իրականացնում ճանաչողական և ուսուցողական այցեր իշխանության տարբեր օղակներ:
դ) Կատարում  կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:
10. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ուսման մեջ աչքի ընկած և հասարակական ակտիվություն ցուցաբերած աշակերտները:
11. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու առաջարկությամբ կարող են հանդես գալ
ա) կրթահամալիրի տնօրենը
բ)  ավագ  դպրոց-վարժարանի ղեկավարը
գ) համակարգողը
դ) խորհրդի առնվազն 3 անդամ`
 բերելով ծանրակշիռ հիմնավորումներ: 
12. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերջնական որոշումը կայացնում է խորհուրդը՝ ձայների պարզ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ:
13. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու առաջարկությամբ հանդես եկած անձին (անձանց) է պատկանում խորհրդի անդամի թափուր տեղի համար նոր թեկնածու առաջադրելու իրավունքը:
14. Խորհրդի որոշումները իրավազոր  է, եթե խորհրդի նիստին մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:


<<Ֆեմիդա>> արդարադատության խորհուրդ

2015 թվականի հոկտեմբերի 16-ին,  <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանում կայացած ընտրությունների արդյունքում 15 հոգուց բաղկացած խմբից ընտրվեց 11 հոգանոց խորհուրդ․

1.Սյուզի Եղոյան
2.Բելլա Մարտիրոսյան
3.Էդուարդ Գասպարյան
4.Մարիամ Գևորգյան
5.Մայա Սիմոնյան
6.Հովհաննես Ամիրխանյան
7.Արինա Հակոբյան
8.Էլինա Հակոբյան
9.Սոնա Սահակյան
10.Էդուարդ Սահակյան
11.Մարիա Բաբայան

Комментариев нет:

Отправить комментарий