понедельник, 2 ноября 2015 г.

Առաջին այցը դատարան

Այսօր մենք «Ֆեմիդա» արդարադատության խորհրդով այցելեցինք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ներկա գտնվեցինք դատավոր Գոռ Գագիկի Թորոսյանի վարած դատավարությանը: Քաղաքացիական գործով դատավարության խնդրո առարկան աշխատանքային վեճն էր, որն էլ քննվեց հայցվորի հայցադիմումի հիման վրա՝ հիմքում ունենալով աշխատանքից անհիմն հեռացնելու փաստը
Դատավարության ավարտից հետո մեր խումբը քննարկում-հարցում ունեցավ դատավորի հետ: Արդարադատության խորհրդի անդամներից մի մասի ապագա մասնագիտությունն հենց իրավաբանությունն էր, բայց մնացածս նույնպես բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունեինք թե՛ դատից, թե՛ օրենքից ու իրավունքից: Դատավորը մեծ ոգևորությամբ մեր բոլոր հարցներին սպառիչ պատասխանեց
Ամեն մեկիս մեջ դատավորի կերպարը ամբողջովին ուրիշ ձևով էր մարմնավորված, չնայած նրան, որ առաջին անգամ էինք ներկայանում դատարան: Մտերմիկ զրույցից հետո յուրաքանչյուրս էլ հասկացանք, որ դատավորն անձ է, ով ունի զգացմունքներ, տագնապներ և ամենակարևորը` որոշում կայացնելը նրա համար այդքան հեշտ չի, հատկապես, եթե այդ որոշումը կախման տակ է դնելու դիմացինի ապագան: 

Հաջորդ դատը նշանակվեց սույն ամսի 13-ին, որի ժամանակ էլ կկայացվի վերջնական որոշումը
Պարոն  Թորոսյանը մեզ նորից հրավիրեց դատարան`ցանկացած տեսակի ու բնույթի դատական նիստերի: Ինչպես ասաց նա. «Մեր դռները բաց են ձեր առաջ»:)

Комментариев нет:

Отправить комментарий